Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան

ԱԺԲ երթ-հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺԲ աջակից, Գերմանիայից վերադարձած Լուսինե Մհերյանը։ Նա հանրահավաքի մասնակիցներին դիմեց որպես հարազատներ․ «Հարազատ եմ ասում, որովհետեւ երկար պայքարից համոզվեցի, որ դուք եք իմ հարազատը։ Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար։ Միավորվեք, բռունցքվեք, բռունցքվելն է մեր փրկությունը», ասաց նա։

Լուսինե Մհերյանը խոսք ուղղեց «Հյուսիսային պողոտա կառուցած» Հայաստանի քրեա-օլիգարխներին՝ «4 փայտից բացի ուրիշ ոչինչ չեք տանելու։ Օգնեք հայրենիքին, օգնեք նվիրյալներին, ետ քաշվեք, սրիկաներ, սա մեր հողն է, մեր հայրենին, Արցախը մերն է, եւ ոչ թե ձերը, որ սարքել եք Հյուսիսային պողոտա, որտեղ այսօր երգում է ռուս մարդասպանը։ Ձեր գումարները տրմադրեք մեր հայրենիքի հզորացմանը եւ Արցախի միավորմանը։ Այո, Արցախը Հայաստանի մարզ է եւ ոչ թե Ռուսաստանի գուբերնիա»։

Լուսինե Մհերյանը խոսք ուղղեց սփյուռքին․ «Սիրելի սփյուռքահայեր, ովքեր ուզում են տարին մեկ անգամ գալ Հայաստան, շրջել սրճարաններում, վայելել ամեն ինչ, ինչ որ կա հայրենիքում։ Վերադարձեք այս անգամ, բայց պայքարի համար, այնպես, ինչպես ես եկա եւ միացա այս ոսկե երիտասարդներին։ Միացեք, դուրս եկեք սրճարաններից, եկեք հայրենիք ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես փրկիչ, միացեք։ Պայքարը երկար է լինելու։ Օգնեք արցախցիներին, մոռացեք ձեր «քրիստոնյա» տոնակատարությունները Եվրոպայում, որ սկսելու են նոյեմբերից, յուրաքանչյուրդ ձեր պարտքը համարեք օգնել անտուն, անհող մնացած արցախցիներին։ Խորհուրդ եմ տալիս նվիրատվությունները դադարեցնել եւ ձեր օգնությունն ուղղել Արցախ հայրենիքի հայերին։ Մենք ենք իրականը, ոչ թե 10 հազար բաժանող քրեա-օլիգարխները։ Ազատ, անկախ, ինքնիշխան, միացյալ Հայաստա՛ն»։