Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան

«Անվտանգության ոլորտի մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի»,-The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ անվտանգային հարաբերությունների կարգավորում չի նշանակում, որ պետք է գնալ այլ տեղերից զենք բերենք և կրակել հարևան պետությունների վրա:

«Այդ նույն անվտանգային ոլորտում մենք պետք է հարաբերություններ ձևավորենք նաև մեր հարևանների հետ, որպեսզի անվտանգային ճիշտ հարաբերություններ կառուցենք»,-հայտարարել է ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Ըստ Փշինյանի՝ սահմանների դելիմիտացիան, տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումը,  կոմունիկացիաների բացման սկսզբունքները անվտանգային քաղաքականության կարևոր մասեր են:

«Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն»,-ասել է նա և հավելել. «Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով»: