Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հաջորդը Սյունիքի վաճառքն է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է

«ՀԱՋՈՐԴԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԱՃԱՌՔՆ Է

Պատահակա՞ն էր, արդյոք, որ Արցախից արտագաղթը դեռ չսկսված, գարշապետը հայտարարեց, որ 40 000 կացարաններ են պատրաստել  Արցախից արտագաղթողների համար։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Դեռևս անցյալ տարի, եվրոպայում բնակվող և ԵՄ պաշտոնյաների հետ սերտ կապեր ունեցող ընկերս, անհանգստացած ինձ ահազանգեց, որ գարշապետ- ալիև բրյուսելյան հանդիպմանը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ ֆինանսավորմամբ Արցախի բնակչությանը տեղափոխել Հայաստան։

Եվ, ի՞նչ եք կարծում, այո՛, գարշապետիկը համաձայնվել է։ Այնպես որ, նորից կրկնեմ՝ գարշապետ-ալիև զույգը պլանավորել էր և 2020թ․ պատերազմն ու մեր պարտությունը, և 2022թ․  և այս տարվա հարձակումները։Գարշապետիկը փողով վաճառեց Արցախը, փողով արցախահայությանը տարհանեց իր հայրենիքից և պատրաստվում է փողով վաճառել Սյունիքն ու փողով սյունեցիներին արտահանել իրենց հայրենիքից։Եվ այս վաճառքի քավորն ու համաֆինանսավորողը՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների նվիրյալ ԵՄ-ն է»։